Մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցեւը

21:28   30 ապրիլի, 2023

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 86 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Սլավա (Վյաչեսլավ Միխայլովիչ) Զայցեւը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-յան ալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ծանր հիվանդ դիզայները, ով այս տարվա մարտին նշել է իր 85-ամյակը, հիվանդանոց է տեղափոխվել կեսօրին ստամոքսի արյունահոսությամբ։ Բժիշկները Զայցեւին կատարել են համակարգչային տոմոգրաֆիա, որից հետո ուղարկել են վերակենդանացման բաժանմունք։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոդելավորողը մահացել է։



© NEWS.am STYLE