Մասնագետները կասկածի տակ են դնում Բեյոնսեի խիստ դիետան

21:28   2 մայիսի, 2023

Բեյոնսեի կոշտ դիետան քննադատության է ենթարկվել մի քանի փորձագետների կողմից։ Անգամ բրիտանական սննդի եւ ապրելակերպի բժշկության ասոցիացիան զգուշացրել է, որ հայտնի երգչուհու սննդակարգը կարող է վտանգավոր լինել։

Երկվորյակների ծնունդից հետո Բեյոնսեն որոշել է հետեւել մի ծրագրի, որտեղ նա նիհարել է 20 կգ-ով։ Նա ունեցել է ավելի քան 100 կգ քաշ։ Բեյոնսեի այս դիետան լիովին վեգանական է եւ 22-օրյա սննդակարգում կան բազմաթիվ բանջարեղենային բաղադրատոմսերով:

«Իմ նպատակին հասնելու համար ես ինձ սահմանափակում եմ՝ առանց հաց, ածխաջրեր, շաքար, կաթնամթերք, միս, ձուկ, ալկոհոլ, եւ ես սոված եմ մնում», - ասել է Բեյոնսեն։

Միեւնույն ժամանակ, սննդաբան Դանիել Օ'Շոնեսին lnacional.cat-ին ասել է, որ այս դիետան կարող է վտանգավոր լինել «սննդային նյութերի պակասի» պատճառով, քանի որ այն մարդուն տալիս է միայն 1400 կալորիա, ինչը մարդկանց մեծամասնության համար ցածր է:

Սննդի մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս զգույշ լինել որոշ հայտնի մարդկանց դիետաների նկատմամբ:



© NEWS.am STYLE