«Վերադարձ տուն» խորագրով ցուցահանդես՝ Art Kvartal-ում

16:53   2 մայիսի, 2023

Մայիսի 5-ին Երեւանի Art Kvartal-ում կբացվի «Տուն վերադարձ» խորագրով ցուցահանդեսը։ Սա նախագիծ է մանկության, հարազատների եւ ծանոթ իրերի, զվարճալի ու հուզիչ հիշողությունների մասին։

IMG_8400.JPG (167 KB)

Լինելով «ընկղմող» նախագիծ՝ «Վերադարձ տուն»-ը ենթադրում է ցուցահանդեսային օբյեկտների ինտերակտիվություն։ Տեղափոխվելով սենյակից սենյակ՝ դիտողը կշփվի տարածությունների հետ, կպահի նշանները, կլուծի հանելուկներ, կխաղա, կլսի, կնայի արվեստի գործերին եւ կփորձի նոր բաներ՝ հետեւելով իր հետաքրքրասիրության կոչին:

Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի, Ամերիկայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի արվեստագետների աշխատանքները: Կազմակերպիչները խոստանում են խաղեր, հանելուկներ, հուզիչ հիշողություններ եւ ամբողջական ընկղմում կախարդական տան մթնոլորտում։ Լինելու է նաեւ կենդանի երաժշտություն եւ հատուկ դիջեյ:



© NEWS.am STYLE