Մադոննա Հարությունյան. Վերհիշում ենք լավագույն կերպարները

19:10   3 մայիսի, 2023

Հայաստանում ամենահայտնի ֆեշն-ինֆլուենսերներից մեկը դարձավ 25 տարեկան։ Վերհիշում ենք նրա լավագույն կերպարները։

Շատ շուտով օդի ջերմաստիճանը կայուն կլինի՝ +30-ի սահմաններում։ Ուստի զգեստապահարանի որոշ տարրեր ներքնազգեստով փոխարինելու գաղափարն ամենեւին էլ տարօրինակ չի թվում։ Եվ բացի այդ, նման միտումները թելադրված են այս ժամանակի նորաձեւության կողմից։ Նայեք MiuMiu RTW 2023 հավաքածուն: Մադոննան ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նման ոճային հնարքներ ներդնել ձեր զգեստապահարանում:

Բոլորովին տարբեր հյուսվածքներով, պրինտներով եւ գույներով  պարաշյուտային տաբատներ եւ բոդիներ։ Զարմանալիորեն ֆուտուրիստական ​​ու հետաքրքիր տեսք ունեն։ Բայց սրանում է այս ուղղության գեղեցկությունը՝ փորձարկումների տեղ կա։ Իսկ նման համադրությունը դժվար է դատապարտել, քանի որ այս ամենն առաջադեմ է, ոչ սովորական մարդկանց համար։

Կատու-կնոջ կերպարը, եթե նա հայ լիներ։ Այնուամենայնիվ, եթե երկար փնտրեք, ապա վստահաբար կհաջողվի գտնել հայկական ներդրումն այս հերոսի կայացման գործում։

Հայերն առանձնահատուկ սեր ունեն Balenciaga-ի հանդեպ։ Բայց քչերը գիտեն իսպանական արմատներով ֆրանսիական ապրանքանիշի իրական արժեքների մասին: Մադոննան ակտիվորեն կիսվում է արխիվներից ոգեշնչված կերպարներով։ Ավելին, բովանդակությունն անմիջապես ապրանքանիշի փարիզյան բուտիկից է:

Մինի կիսաշրջազգեստներն ամենեւին էլ 00-ականների մասունք չեն, այլ թրենդային են։ Արդեն ավելի լավ է գնել այն հիմա, որպեսզի ժամանակ ունենաս մնալ թրենդում՝ Մադոննայի հետ նույն ալիքի վրա։



© NEWS.am STYLE