Շերը որոշել է դադարեցնել հարաբերությունները երիտասարդ սիրեկանի հետ՝ ընտանեկան վախերի պատճառով

21:22   3 մայիսի, 2023

Շերը որոշել է դադարեցնել հարաբերությունները Ալեքսանդր Էդվարդսի հետ՝ ընտանիքի մտավախությունների պատճառով, որ պրոդյուսերը ցանկանում է ճանկել իր հարստությունը: Նրա ընտանիքը նախազգուշացրել է, որ Էդվարդսն օգտագործում է նրան իր կարիերան առաջ մղելու եւ ֆինանսապես շահելու համար:

«Շերը երկար ժամանակ հետեւում էր այս տղային որպես սիրահարված շունիկ, բայց վարագույրները, կարծես թե, բացվում են», - RadarOnline.com-ին ասել է ինսայդերներից մեկը: Մինչդեռ մեկ այլ աղբյուր վերոհիշյալ հրապարակմանը հայտնել է, որ «Շերը սկսում է Ալեքսանդրին այլ լույսի ներքո տեսնել»։

«Շերը միշտ այնքան զգույշ է եղել իր փողերի հետ, բայց նա ծախսում էր դրանք այս տղայի վրա եւ ֆինանսավորում նրա կյանքը», -  ավելացրել է մեկ այլ աղբյուր։ Հաղորդվում է, որ Շերը հիասթափված է եղել Էդվարդսի պահվածքից, եւ ինսայդերն ընդգծել է, որ «AE-ն միշտ իր ընկերներին հրավիրում է երեկույթների ու անհետանում է եւ չի պատասխանում զանգերին»:



© NEWS.am STYLE