Թոմ Ֆորդ. «Նայում ես շատ հայտնի մարդկանց եւ մտածում՝ Աստված իմ, նրանք իրենց հայելու մեջ տեսե՞լ են»

19:15   4 մայիսի, 2023

Մարդիկ չափազանց շատ «գեղեցկության ներարկումներ» են անում»,- հայտարարել է մոդելավորող Թոմ Ֆորդը iHeartPodcast «Սեղան երկուսի համար Բրյուս Բոզզիի հետ» դրվագում:

«Հիմա դուք նայում եք շատ հայտնիների եւ մտածում. «Աստված իմ, նրանք իրենց հայելու մեջ տեսե՞լ են»: Նրանք այլեւս իրենց նման չեն։ Եվ դա իսկապես դիսմորֆ է», - շարունակել է նա: Նրա խոսքով՝ այդ մարդկանցից շատերը կորցնում են կապն իրենց հետ։ «Նրանք տեսնում են կնճիռ եւ մտածում, որ պետք է լրացնեն այն: Նրանք տեսնում են ուրիշի բերանը եւ կարծում են, որ դա իրենց պետք է»։

Իր կարիերայի ընթացքում հայտնի դիզայները միշտ եղել է շիտակ եւ թաքցրել իր կարծիքները, որքան էլ դրանք հակասական լինեն:

Անցյալ տարի նա քննադատեց Met Gala-ն իր «շքեղությունը» կորցնելու համար՝ պնդելով, որ լեգենդար իրադարձությունը «վերածվել է զգեստների երեկույթի»:



© NEWS.am STYLE