Քիմ Քարդաշյանն իր նոր կերպարով հիշեցրել է Պամելա Անդերսոնին (ֆոտո)

15:16   6 մայիսի, 2023

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում ամբողջական սպիտակ կերպարում է։ Ռեալիթի շոուի աստղը կրում է տոպ, երկար շրջազգեստ, ձեռնոցներ, բարձրակրունկներ, պայուսակ, իսկ գլխին՝ մորթե լայնեզր գլխարկ։ Քիմի հագուստը MarcJacobs-ից է, պայուսակը՝ Fendi:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

Աշխարհահռչակ հայուհու հետեւորդները մեկնաբանություններում նշել են, որ Քիմը կրակոտ տեսք ունի, շատերն էլ նրա կերպարը նմանեցրել են Պամելա Անդերսոնի՝ 1999-ի MTV մրցանակաբաշխության լուքին։ Հայտնի շիկահերը միջոցառմանը ներկայացել էր սպիտակ կորսետով, փայլուն շրջազգեստով եւ վարդագույն երանգի մորթե լայնեզր գլխարկով։ 

344361631_622922943191966_9060368715501789700_n.jpg (135 KB)

«Ասես 90-ականների Պամելա Անդերսոնը լինի»,-գրել են մեկնաբանություններում։

Լուսանկարները՝ Քիմ Քարդաշյան (Instagram), Պամելա Անդերսոն (Evan Agostini)



© NEWS.am STYLE