4 ամենաֆոտոգենիկ կոշիկներն ամառային ոճային զգեստապահարանի համար. դրանք բոլորին անհրաժեշտ են (ֆոտո)

17:54   8 մայիսի, 2023

Նույնիսկ եթե դուք սոցիալական ցանցերի մեծ երկրպագու չեք եւ չեք թարմացնում լրահոսը կես ժամը մեկ, այնուամենայնիվ, գարնանը եւ ամռանն ավելի շատ եք լուսանկարվում, քան ցուրտ եղանակին։ Եկեք առավելագույնս օգտվենք տաք օրերից եւ ընտրենք մի քանի սուպեր ֆոտոգենիկ կոշիկներ, որոնք հիանալի կլինեն կադրերում։

Մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսները սիրելի սպորտային կոշիկներով անցկացնելու գայթակղությունն ուժեղ է, բայց մենք չենք հանձնվում: Որովհետեւ առջեւում կան զբոսանքներ ընկերուհիների հետ, գեղեցիկ մայրամուտներ, ռոմանտիկ ժամադրություններ, թարմ ամառային զգեստապահարան եւ, արձակուրդ: Եվ կյանքի այս բոլոր ուրախությունների համար մեզ անպայման պետք են մոդայիկ իրեր։

Ոգեշնչման համար ուշադրություն դարձրեք կոշիկների ամենահարմարավետ ու տպավորիչ մոդելներից 4-ին: Կա միայն մեկ կանոն՝ մի ամաչեք եւ փորձարկեք։

Վառ սաբո

c4d63e1adad976b1ffbad5f6191da888_cropped_666x1006.jpg (115 KB)

Մի քանի տարի առաջ նորաձեւությունը երկչոտ կերպով տիրապետեց գուլպաներով հողաթափերի տենդենցին, եւ այժմ դա ոչ միայն նորաձեւ «խուլիգանություն է», այլ  ավանդույթ է: Հետեւաբար, այժմ ամառային սաբոները (ինչպես ավելի ճիշտ է անվանել այս մոդելները) ոճային սահմանափակումներ չունեն։ Եթե ​​ցանկանում եք, հագեք դրանք մինի զգեստներով, եթե ցանկանում եք՝ տաբատներով։ Իսկ հանգստի համար առհասարակ անփոխարինելի է։

kitten heel ամառային բարձրակրունկներ

b186e253977e898b91b8bdaf3fd0f96a_cropped_666x1006.jpg (156 KB)

Լավագույն թրենդներից մեկը, որը վերադարձել է մեզ 2000-ականներից, ամենագեղեցիկ սանդալներն են՝ փոքրիկ ստիլետտո կրունկով: Մենք միշտ հիշում ենք, թե ինչպես է Քերի Բրեդշոուն նման կոշիկներով վազում Մանհեթենի շրջակայքում՝ հմայիչ կադր է։ Կրունկներով նույնքան հեշտ տեղաշարժվելու համար ընտրեք kitten heel-ը. ցածր բարձրության պատճառով այն շատ չի լարի ձեր ոտքերը, իսկ սիլուետը կդառնա ավելի բարակ: Ինչ տեսանկյունից էլ որ լուսանկարես՝ աստվածուհի կերեւաս:

Բալետկաներ

b87ccce8eb9455566dba848a849dea13_cropped_666x1006.jpg (157 KB)

2023 թվականի ամառվա մեր ֆավորիտները բալետկաներն են։ Չնայած այստեղ արժե զգուշանալ․ դրանց ոչ բոլոր տեսակներն են այսօր թրենդային։ Մենք կենտրոնանում ենք ատլասե կամ դասական մոդելների վրա, բայց անսովոր հյուսվածքով՝ կաշի, մորթի, փայլ: Եվ դուք անպայման պետք է փորձեք մերի ջեյնը․սա ամենաթեժ միտումն է:

Բիրկենստոկներ

05333711f537a1f9a1bbc35343b537eb_cropped_666x1006.jpg (135 KB)

Եթե ​​դեռ չեք փորձել այս հարմարավետ սանդալները, մենք պաշտոնապես ասում ենք, որ շատ բան եք բաց թողնում: Քանի որ շոգին սրանք գրեթե ամենահարմարավետ կոշիկներն են, որոնք հիանալի կերպով կտեղավորվեն արձակուրդային կերպարում եւ նույնիսկ կհամադրվեն թեթեւ կտորներից կոստյումների հետ։ Բիրկենստոկները լուսանկարներում շատ ավելի ոճային տեսք ունեն, քան թվում է առաջին հայացքից: Այսպիսով, մենք անկեղծորեն խորհուրդ ենք տալիս:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE