Բրյունետը Future Lover-ի ռեփ հատվածը կատարում է երկրպագուի հետ (վիդեո)

12:08   9 մայիսի, 2023

«Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում Wiwibloggs-ը միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։ Երգչուհին կատարել է իր Future Lover երգը, նաեւ փոքրիկ զուգերգով է հանդես եկել մրցույթի երկրպագուներից մեկի հետ։ Տեսանյութով ինստագրամյան էջում կիսվել է Wiwibloggs-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от wiwibloggs (@wiwibloggs)

 «Ահա, թե ինչպես է երաժշտությունը միացնում բոլորին։ Ռեփ բաթլ Բրյունետի եւ գեղեցիկ երկրպագուի միջեւ»,-գրված է բլոգի էջում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от wiwibloggs (@wiwibloggs)

Հավելենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Լիվերպուլում տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որին, սակայն, Բրյունետը չի մասնակցելու։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին։ Եզրափակիչը մայիսի 13-ին է։ 



© NEWS.am STYLE