Հայտնի են MTV Movie & TV Awards-ի հաղթողների անունները

16:13   9 մայիսի, 2023

Գիշերը կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ձայնագրությամբ՝ կապված սցենարիստների շարունակվող գործադուլի հետ։

Անցյալ շաբաթ Դրյու Բերիմորը հրաժարական տվեց մրցանակի հաղորդավարի պաշտոնից՝ ի պաշտպանություն ակցիա անողների: Արարողության հաղթարշավը «Մեզնից մեկը» հեռուստասերիալինն էր՝ երեք մրցանակներով։ «Կատակերգության հանճարի» պատվավոր կոչումը շնորհվել է դերասանուհի Ջենիֆեր Քուլիջին («Ամերիկյան կարկանդակ», «Սպիտակ լոտոս»)։

Հիմնական հաղթողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ․

«Ճիչ 6»

«Մեզնից մեկը»

Թոմ Քրուզ՝ «Թոփ Գան․ Մեւերիկ»

Ջեննա Օրտեգա՝ «Ուենսդեյ»

Պեդրո Պասկալ՝ «Մեզնից մեկը»

Էլիզաբեթ Օլսեն՝ «Դոկտոր Սթրենջեր․ խենթության մուլտիտիեզերքում»

Ադամ Սենդլեր՝ «Սպանություն Փարիզում»

Ջոզեֆ Կուինն՝ «Շատ տարօրինակ բաներ»

Պեդրո Պասկալ եւ Բելլա Ռեմսի՝ «Մեզնից մեկը»

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE