Բրիթնի Սփիրսը կպատմի Քոլին Ֆարելի հետ հարաբերությունների մասին ճշմարտությունը

17:11   10 մայիսի, 2023

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Բրիթնի Սփիրսը 15 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել գրքերի հրատարակչության հետ։ Աստղը պատրաստվում է թողարկել հուշեր, որտեղ նա անկեղծորեն խոսում է մի քանի աստղերի հետ սիրավեպերի եւ այն մասին, թե ինչ է ստիպված եղել դիմանալ 13 տարվա ընթացքում հոր խնամակալության ներքո: Սակայն օրերս ինսայդերները հայտնել էին, որ գրքի թողարկումը հետաձգվել է փոփ-դիվայի նախկին սիրահարների մտավախությունների պատճառով։

Ըստ լուրերի՝ հրատարակչությունը մի քանի տհաճ նամակ է ստացել Բրիթնիի նախկիններից։ Հնարավոր է, որ վրդովվածների մեջ է նաեւ Քոլին Ֆարելը։ Բրիտանական The Sun տաբլոիդը գրում է, որ Սփիրսը պատրաստվում էր իր հուշերում պատմել դերասանի հետ իրենց հարաբերությունների մասին։ Հրապարակման աղբյուրները կարծում են, որ երգչուհին կարող էր բացահայտել սիրավեպի մանրամասները, ինչպես նաեւ խոսել այն մասին, թե ինչպես է հոլիվուդյան սրտակերը նրան բաժանվելուց հետո «ազդանշան տուր, եթե քնել ես Քոլին Ֆարելի հետ» գրությամբ բամպերի կպչուն պիտակ նվիրել: Հանուն գրքի Բրիթնին իր կյանքի հուզական փորձությունների միջով անցել է 2000-ականներին», - հավելել է անանուն աղբյուրը։

Հիշեցնենք, որ երգչուհին խնամակալության տակ էր 13 տարի՝ սկսած 2008 թվականից՝ հասարակական մի շարք պոտթկուներից հետո։ 2021 թվականի ամռան սկզբին նա առաջին անգամ հայտնվեց դատարանում՝ մեղադրելով իր հորը դաժան վերաբերմունքի մեջ։ Աստղի խոսքով՝ իրեն ստիպել են գործել իր կամքին հակառակ, ընդունել հոգեմետ դեղեր եւ հակաբեղմնավորիչներ, ինչպես նաեւ թույլ չեն տվել մուտք չեն գործել սոցիալական ցանցեր։



© NEWS.am STYLE