Ջարեդ Լետոն բացատրել է, թե ինչու է Met Gala-յին կատվի հանդերձանքով ներկայացել

22:17   10 մայիսի, 2023

Դերասան եւ երգիչ Ջարեդ Լետոն կեցվածք է ընդունել ֆրանսիական GQ-ի շապիկի համար եւ խոսել այս տարի Met Gala-յին մասնակցելու մասին։ Այս մասին ասվում է  GQ կայքում։

Լետոն Met Gala-յի կարմիր գորգուղու վրա հայտնվել է դիզայներ Կարլ Լագերֆելդի կատվի կոստյումով, ում այս տարի նվիրված էր Կոստյումների ինստիտուտի ամենամյա նորաձեւության ցուցահանդեսին։

«Այս տարին առանձնահատուկ էր, քանի որ ես ճանաչում էի Կարլ Լագերֆելդին եւ նրան կերտելու եմ  կենսագրական ֆիլմում: Ես պետք է այնտեղ լինեի, եւ ես ընտրեցի այս հանդերձանքը, քանի որ, եթե մտածեք դրա մասին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում վերջերս կյանքից հեռացած մարդու հիշատակին: Ես պարզապես ցանկացա ինչ-որ սրտանց եւ ժպիտ հաղորդող բան անեի», - - ասել է Ջարեդ Լետոն:

leto.jpg (86 KB)

Նրա հանդերձանքը դարձավ Met Gala-յի ամենահայտնի արական կերպարը:

«Ես պատկերացնում եմ, որ եթե Կարլն այնտեղ լիներ եւ տեսներ հսկա Շուպետետին [Լագերֆելդի կատվի անունը], նա կծիծաղեր եւ նրան դուր կգար: Դա էր մտադրությունս։ Երբ նման միտք առաջացավ, կարծեցի՝ այնքան ծիծաղելի է, որ պետք է դա անեմ»,- կիսվել է դերասանը։



© NEWS.am STYLE