Բացահայտվել է Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի 1-ամյա որդու անունը

17:02   11 մայիսի, 2023

Հայտնի է դարձել, թե ինչպես են Ռիհաննան եւ A$AP Rocky-ն անվանակոչել իրենց որդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի մեկամյա որդու ծննդյան վկայականը։ Ըստ փաստաթղթի՝ աստղերի առաջնեկն ունի Ռիզա Էթելսթոն Մայերս անունը։ Ըստ երեւույթին, փոքրիկն իր անունը ստացել է ի պատիվ Wu-Tang Clan հիփ-հոփ խմբի ղեկավար Ռոբերտ Դիգսի, որն ավելի հայտնի է RZA ստեղծագործական կեղծանունով:

Ռիհաննան եւ A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող են դարձել 2022 թվականի մայիսին։ Զույգը այս պահին կրկին երեխայի է սպասում, ենթադրաբար՝ աղջիկ։ Երգչուհին հայտարարել է իր երկրորդ հղիության մասին Super Bowl 2023-ի ժամանակ՝ առաջին ծննդից ինը ամիս անց։



© NEWS.am STYLE