ՈւՂԻՂ․ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը՝ Լիվերպուլից․ Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո

23:00   11 մայիսի, 2023

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։ Երգչուհին մրցույթին ներկայանում է Future Lover երգով, որը կատարելու է 2-րդ համարի ներքո։ 

Մրցույթում այսօր ներկայանալու են նաեւ Դանիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելգիայի, Կիպրոսի, Իսլանդիայի, Հունաստանի Լեհաստանի, Սլովենիայի, Վրաստանի, Սան Մարինոյի, Ավստրիայի, Ալբանիայի, Լիտվայի ու Ավստրալիայի ներկայացուցիչները։ Նրանցից միայն 10-ն են ստանալու եզրափակչում ելույթ ունենալու ուղեգիր։

Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող եք քվեարկել համերգին հայտարարված քվեարկության ժամանակ՝ 02 նիշն ուղարկելով ձեր երկրի համապատասխան կոդին։

344473912_165197473173400_6610889736949260499_n.jpg (69 KB)

Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաեւ մրցույթին չմասնակցող երկրներից: Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան:

Մեկ բանկային քարտից կարող եք քվեարկել միանգամից 20 անգամ: Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել, քանի որ մեկ քարտով հնարավոր չէ երկրորդ անգամ քվեարկել:

Այս ձեւով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:



© NEWS.am STYLE