Ջենիֆեր Էնիսթոնը կրկնել է «Ընկերները» սերիալի Ռեյչել Գրինի սանրվածքը

21:21   12 մայիսի, 2023

«Ընկերներ» սերիալի հերոսուհի Ռեյչել Գրինը 90-ականների ոճի կուռք էր, ով մինչ օրս շարունակում է ոգեշնչել ամբողջ աշխարհի աղջիկներին իր ոճով եւ, իհարկե, իր պատվին կնքված սանրվածքով։ Այդ թվում՝ Ջենիֆեր Էնիսթոնը։

25962-1.jpg (74 KB)

Օրերս դերասանուհին տեսանյութ է հրապարակել իր բլոգում, եւ երկրպագուները նկատել են, որ Ջենիֆերը ճշգրտորեն վերստեղծել է իր պաշտամունքային հերոսուհու կերպարը։

Շերտավոր կտրվածքի (նաեւ հայտնի է որպես «C-աձեւ») շնորհիվ մազերը հեշտությամբ ընկնում են՝ շրջանակելով նրա դեմքը: Իսկ ոճավորումն ինքնին չափավոր անփույթ ու ծավալուն տեսք ունի։

Մենք կարող ենք միայն մեկ եզրակացություն անել՝ Ջենիֆեր Էնիսթոնը, ինչպես եղել է բնական գեղեցկության թագուհին էր, այդպես էլ մնացել է մինչ օրս։



© NEWS.am STYLE