Hallelujah (Իմ պատմությունը)․ Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել

16:51   12 մայիսի, 2023

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, որն աշխատում է ամերիկյան Columbia Records լեյբլի հետ, նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը կոչվում է Hallelujah (My Story): 

«Դժվար է բառերով նկարագրել, թե այս մեկ տարին որքան է փոխել իմ կյանքը, փոխարենը ես երգ գրեցի»,-գրված է տեսահոլովակի սկզբում։ 

Երգն ու հոլովակը ներկայացնում են Ռոզայի ամբողջ անցած ուղին՝ թե ինչպես կիթառ նվագող վանաձորցի աղջիկը հասավ «Եվրատեսիլ», ինչ փորձություններ հաղթահարեց եւ բռնեց այն ուղին, որը նրան տարավ դեպի համաշխարհային շոուբիզնես։

 «Ես չէի փնտրում որեւէ նշան, դու եկար ու անակնալի բերեցիր ինձ․․․»,-երգում է Ռոզան։ Տեսահոլովակն ավարտվում է «․Ռոզա․․․ հավերժ երազողը» տողերով։ 



© NEWS.am STYLE