«Ես ավելի քան ուրախ եմ, որ Բրյունետն անցել է եզրափակիչ փուլ եւ ներկայացնելու է Հայաստանը եզրափակչում»․ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր

18:09   12 մայիսի, 2023

«Հայաստանը՝ Եվրատեսիլում» էջը կիսվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի տեսաուղերձով, որում նա նշում է, որ ուրախ է, որ այս տարի Բրիտանիան է հյուրընկալում «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Դեսպանը նաեւ հաջողություն է մաղթում Հայաստանի պատվիրակ Բրյունետին՝ վաղը կայանալիք եզրափակիչ փուլում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenia In Eurovision (@armenia_in_eurovision)


«Լիվերպուլը ստեղծարարության, բիզնեսի, երաժշտության կենտրոն է, այդպիսով՝ հրաշալի վայր այս տարվա մրցույթի համար։ Ես ավելի քան ուրախ եմ, որ Բրյունետն անցել է եզրափակիչ փուլ եւ ներկայացնելու է Հայաստանը եզրափակչում։ Մաղթում եմ նրան մեծ հաջողություն, եւ անհամբերությամբ սպասում եմ վաղը կայանալիք այս իրադարձությանը»,-նշել է նա։

Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում ներկայանում է Future Lover երգով, որը վաղը կատարելու է 17-րդ համարի ներքո։ Բրյունետի հետ միասին հաղթողի կոչման համար պայքարելու են եւս 25 երկրների ներկայացուցիչներ։ 



© NEWS.am STYLE