Ջոնի Դեփը ռեկորդային պայմանագիր է ստորագրել Dior-ի հետ

16:02   13 մայիսի, 2023

Dior-ը 20 միլիոն դոլարի նոր պայմանագիր է կնքել Ջոնի Դեփի հետ, հայտնում է Super.ru-ն՝ վկայկոչելով Variety-ին: Ներկայումս սա տղամարդկանց գովազդային արշավի ամենաթանկ գործարքն է պատմության մեջ: Համեմատության համար նշենք, որ լավագույն եռյակի մյուս երկու տեղերը պատկանում են Ռոբերտ Պատինսոնին եւ Բրեդ Փիթին. ​​առաջինին Dior-ը վճարում է ընդամենը 12 միլիոն, իսկ երկրորդը ստանում է մի 7 միլիոն՝ Chanel-ից։

Ի դեպ, Dior-ն արդեն մի քանի տարի է, ինչ հատուկ հարաբերություններ ունի Դեփի հետ։ Վերջերս դերասանի ֆինանսական վիճակը նախանձելի չէր, բացի այդ, Էմբեր Հերդի հետ դատավարության պատճառով կինոընկերություններն ու ապրանքանիշերը երես էին թեքել նրանից՝ բոլորը, բայց ոչ Dior-ը: Դատավարության սկզբից մինչեւ վերջ ֆրանսիական նորաձեւության տունը աջակցում էր աստղին, ինչի համար նա հետագայում չզղջաց. Sauvage-ի պահանջարկը, որի դեմքը Ջոնին է, կրկնապատկվեց՝ դարձնելով այն աշխարհում երկրորդ ամենահայտնի օծանելիքը։

Լուսանկարը՝ MARC PIASECKI/WIREIMAGE



© NEWS.am STYLE