ՈւՂԻՂ․ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը՝ Լիվերպուլից․ Հայաստանը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

23:00   13 մայիսի, 2023

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը, որի արդյունքում էլ այսօր կորոշվի այս տարվա մրցույթի հաղթողը։ Հայաստանը ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որը կատարելու է 17-րդ համարի ներքո։

Հայաստանի օգտին Եվրոպայից քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։ 

343227939_205156115706601_4624039863212515260_n.jpg (63 KB)

345632664_934405730994370_4604376070502545891_n.jpg (63 KB)

Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաեւ մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Քվեարկությունը կսկսվի բոլոր մասնակիցների ելույթներից հետո հայտարարված ժամանակահատվածում։ 

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել չեք կարող։ 



© NEWS.am STYLE