Կարմիր շրթներկ. օգտագործման կանոնները

16:48   16 դեկտեմբերի, 2013

Կարմիր շրթներկը չի կարելի համարել ամենօրյա դիմահարդարման պարտադիր պայման: Այն հարմար է խնջույքների եւ ռոմանտիկ հանդիպումների համար, բայց միշտ չէ, որ կարմիր շրթներկը ցանկալի արդյունք է տալիս: NEWS.am STYLE-ը ներկայացնում է կարմիր շրթներկի օգտագործման մի քանի կանոններ:

Շատ աղջիկներ խուսափում են կարմիր շրթներկից՝ համարելով, որ այդ գույնի շրթներկ կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր անթերի ճերմակ ատամնաշար ունեն: Իրականում նրանք ճիշտ են մասամբ: Կարմիրի սառը երանգները՝ բորդոն, բալագույնը, ավելի սպիտակ են ցույց տալիս ատամները, իսկ վառ գույները՝ ալ կարմիրը եւ նարնջագույնի մոտ երանգը, հակառակը, ընդգծոււմ են ատամնաշարի դեղին գույնը: Այնպես որ՝ կարմիր շրթներկ ընտրելիս պետք է հաշվի առնել այս հանգամանքը:


Կարմիր շրթներկը մեծ քանակությամբ ներկանյութեր է պարունակում, այդ պատճառով հաճախ հետք է թողնում ատամների վրա: Դրանից կարելի է խուսափել՝ ատամներին թափանցիկ շրթներկ կամ բալզամ քսելով, որը կկանխարգելի ատամների շփումը կարմիր շրթներկի հետ:


Կարմիր գույնի շրթներկը բավական «քմահաճ» է, այդ պատճառով շատ աղջիկներ պնդում են, թե այն իրենց չի սազում: Իրականում, կարմիրը բազմաթիվ երանգներ ունի, եւ պետք է ընտրել՝ ելնելով ձեր մաշկի գույնից եւ առանձնահատկություններից:


Աղբյուրը՝ http://woman.delfi.ua



© NEWS.am STYLE