Հայտնի են հայաստանյան հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ 2023»-ում

14:05   14 մայիսի, 2023

Լիվերպուլում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2023»–ը, որի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը: Երգչուհին երկրորդ անգամ է հաղթում համաեվրոպական երգի մրցույթում: «Եվրատեսիլ 2023»-ն այս տարի անցկացվում էր Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլում: Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում՝ Իսրայելը:

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։ Երգչուհին մրցույթին ներկայացավ իր հեղիանակյին Future Lover երգով եւ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալելնան ներկայացրեց Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները՝

Armenia.jpg (108 KB)

Իսրայել–12

Շվեդիա–10

Ֆինլանդիա–8

Ֆրանսիա–7

Իսպանիա–6

Կիպրոս–5

Նորվեգիա–4

Ուկրաինա–3

Ավստրիա–2

Լեհաստան–1

Հայտնի են նաեւ Հայաստանից SMS քվեարկության արդյունքները. հեռուստադիտողները 12 միավորը տվել են Իսրայելին: Հաջորդիվ պատկերը հետեւյալն է.

347078472_1180111789348424_1370787413096049741_n.jpg (52 KB)

10 - Ֆրանսիա

8 - Կիպրոս

7 - Շվեդիա

6 - Ֆինլանդիա

5 - Լեհաստան

4 - Նորվեգիա

3 - Իտալիա

2 - Շվեյցարիա

1 - Ուկրաինա



© NEWS.am STYLE