Հայկական ծագմամբ բելգիացի ռեփեր Մակարը վերադարձել է High in Amsterdam նոր երգով

12:45   15 մայիսի, 2023

2022 թվականին համաշխարհային ուշադրության արժանանալով՝ բելգիացի ռեփեր, հայազգի երգիչ-երգահան Մակարը վերադառնում է նոր՝ «High in Amsterdam» երգով, որը թողարկել է հոլանդացի հայտնի պրոդյուսեր SRNO-ի հետ։

High in Amsterdam-ը խոստանում է հիթ դառնալ՝ իր վարակիչ ռիթմի եւ գրավիչ կրկներգի շնորհիվ, որն, անշուշտ, այս ամառ կհնչի ունկնդիրների գլխում:

High in Amsterdam-ը, որը մայիսի 5-ից հասանելի է բոլոր թվային հարթակներում, պարունակում է կախվածություն առաջացնող երգ՝ հինգ տարբեր լեզուներով է, ինչն ընդգծում է Մակարի բազմակողմանի փորձն ու որպես արտիստ  նրա հմտությունները: Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 10 օր առաջ, եւ արդեն ունի 375 հազարից ավելի դիտում։ 

Մակարի կարիերան կտրուկ փոխվեց «Mood» երգի թողարկումից հետո։ Արագորեն հանրաճանաչություն ձեռք բերելով՝ հայկական արմատներով արտիստը ներխուժեց Spotify եւ Shazam Top200, ինչպես նաեւ՝ Apple եւ Deezer երաժշտական ​​չարթեր: Երգը վիրուսային դարձավ TikTok-ում եւ հավաքեց ավելի քան 65 միլիոն լսումներ միայն Spotify-ում՝ ստանալով ռեմիքսներ ոլորտի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Tiësto-ն, R3HAB-ն ու RAF Camora-ն:

High in Amsterdam-ը, անկասկած, կդառնա նոր ֆավորիտ նրանց համար, ում դուր են գալիս Մակարի հիփ-հոփի եւ էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ միաձուլումը նրա ֆիրմային ոճով, որը արտիստը անվանել է «Ghetto House»:



© NEWS.am STYLE