Ֆրանսիական ընկերությունը տիեզերական ճանապարհորդության շրջանակում առաջարկում է Միշլենի աստղի արժանացած ուտեստներ

15:13   15 մայիսի, 2023

Ֆրանսիական Zephalto ընկերությունն առաջարկում է ուղեիորություններ դեպի «տիեզերքի ծայր»։ Հյուրերը կկարողանան հիանալ տարածությամբ եւ վայելել Միշելնի աստղի արժանացած ուտեստներ, որոնք պատրաստել են հայտնի ֆրանսիացի խոհարարները, ինչպես նաեւ՝ հայտնի սոմելյեների խնամքով ընտրված գինիներ:

Ենթադրվում է, որ Zephalto-ն հաջորդ տարի կգործարկի տիեզերական զբոսաշրջության սեփական տարբերակը: Zephalto-ն ներկայումս վաճառում է տիեզերական ճանապարհորդության «նախապես ամրագրված տոմսեր»։

Նախնական տոմսերը, որոնց արժեքը կազմում է 10,000 եվրո, հնարավորություն են տալիս տեղ ամրագրել ցածր ածխածնային ճամփորդության համար նախատեսված հերմետիկ կապսուլայի մեջ, որը միացված է ստրատոստատին։  Կապսուլայով զբոսանքը, որը ստացել է Celeste անվանումը, արժե 120,000 եվրո, եւ ճանապարհորդներին կտանի դեպի 25,5 մղոն բարձրություն: Ներկայումս բոլոր առաջին թռիչքները, որոնք նախատեսված են 2024 թվականի վերջից մինչեւ 2025 թվականի կեսերը, արդեն լիքն են, սակայն կան նախապես ամրագրումների համար նախատեսված տեղեր՝ 2025 թվականի կեսերի համար եւ ավելի ուշ:

Celeste-ն 6 ուղեւորի և երկու օդաչուի ստրատոսֆերա կտեղափոխի վայրկյանում չորս մետր արագությամբ՝ առավելագույն բարձրությանը հասնելով ընդամենը 90 րոպեում: Տեղավորվելուց հետո ֆրանսիացի դիզայներ Ժոզեֆ Դիրանի նախագծած կապսուլայով ճանապարհորդությունը կտեւի երեք ժամ։

Ընկերությունն ավարտել է երեք փորձնական մասնավոր թռիչք Ֆրանսիայում նախատեսված թռիչքներից առաջ եւ միտք ունի տիեզերական զբոսաշրջության իր փորձը կիսել մնացած աշխարհի հետ:



© NEWS.am STYLE