Մատնահարդարում վանիլային քրոմ․ ամռան ամենաթեժ թրենդը

21:20   15 մայիսի, 2023

Հեյլի Բիբերի կողմից հանրաճանաչ դարձած ջնարակապատ մատնահարդարումը ոգեշնչել է եղունգների մի շարք նոր միտումներ, որոնցից մեկը «վանիլային քրոմն» է, գրում է Vogue-ը։

маник.jpg (43 KB)

Վերցնելով մատնահարդարման թրենդի արտացոլող քրոմի տարրը եւ ավելացնելով մարգարտյա վանիլային երանգ` ստանում եք վանիլային քրոմով մատնահարդարում, որը TikTok-ում հավաքել է 13,8 միլիոն դիտում: 

«Սա նուրբ, թափանցիկ մատնահարդարում է, որը կատարյալ է ցանկացած առիթի համար»,-ասում է Ալեքսանդրա Տելեկին (նաեւ Instagram-ում եւ TikTok-ում հայտնի է որպես The Hot Blend), ով մշակել է թրենդը։  «Լույսի ներքո այն ստեղծում է գեղեցիկ արծաթագույն երանգ»:

Վանիլային քրոմի կախարդանքը, որը համապատասխանում է մաշկի ցանկացած երանգի, այն է, որ այն աշխատում է ցանկացած ձեւի եւ երկարության եղունգների վրա:



© NEWS.am STYLE