Ի՞նչ կերպարներով է Բեյոնսեն ներկայանում իր համաշխարհային շրջագայության ընթացքում

22:25   15 մայիսի, 2023

Բեյոնսեն սկսել է իր՝ երկար սպասված՝ Renaissance համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է Ստոկհոլմում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Beyoncé (@beyonce)


Մոտ 57 համերգ է նախատեսված մարզադաշտերում, եւ երգչուհու երկրպագուները կարող են վստահ լինել, որ Queen Bey-ը ցնցող ելույթներ կունենա: Համացանցն արդեն եռում է փոփ-դիվայի ֆուտուրիստական կերպարներով՝ Coperni-ից մինչեւ Loewe-ի հարմարավետ բոդի կոստյումներ՝ բոլորը Shiona Turini-ի ոճով: Ոչ բոլորը կկարողանան տեսնել Բեյոնսեի համերգը, բայց դա մեզ չի խանգարել, որ դասավորենք նրա զգեստապահարանը։

Alexander McQueen

б1-1.jpg (112 KB)

Բրիտանացի անկրկնելի դիզայների հագուստով Բեյը ցուցադրել է իր նախանձելի իրանը՝ փայլուն արծաթագույն եւ ածուխի գծերով զարդարված բոդիով, ազդրերի եւ ուսերի շրջանում՝ թեթեւ հավելումներով:

Coperni

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Beyoncé (@beyonce)


Բեյոնսեն տիրապետում է թատերական արվեստին. «Գրեմմի»  դափնեկիրն ինքն իրեն կախում է ամբոխի վերեւում՝ հատուկ պատրաստված արծաթագույն Coperni թիկնոցով եւ օպերային ձեռնոցներով:

Courrèges

б3-1.jpg (129 KB)

Պահպանելով շրջագայության ֆուտուրիստական ​​եւ սյուրռեալիստական ​​թեման՝ Բեյոնսեն ընտրել է ասիմետրիկ բոդի կոստյում՝ այս անգամ փայլուն քրոմից, հայելային որովայնի շեշտադրությամբ՝ լրացուցիչ ինտրիգների համար:

David Koma

б4.jpg (159 KB)

Հյուսվածքների եւ գույների հետ խաղալով՝ երկու կտորից բաղկացած հավաքածուն առանձնանում է ռեֆլեկտիվ ցանցով վերնաշապիկով եւ մինի կիսաշրջազգեստով, փայլփլուն, շողշողացող բաճկոնով եւ օձի կաշվից ծիածանագույն կոշիկներով:

Loewe

б5.jpg (118 KB)

Գուցե, սա նրա շրջագայության ամենագլամուրային կերպարն է․ Loewe-ի՝ ոսկե փայլերով զարդարված եւ trompe l'oeil-ի ծանոթ մոտիվներով  թափանցիկ բոդիի շնորհիվ Բեյոնսեն իր վրա է հրավիրում բոլորի հայացքներն ու ծափահարությունները։ 



© NEWS.am STYLE