Օմբրե՝ տնային պայմաններում

20:05   16 դեկտեմբերի, 2013

Վարսերի ներկման օմբրե ոճը արդիական է 2012 թվականից եւ շարունակում է նորաձեւ համարվել նաեւ այս սեզոնին, ուստի ներկայացնում ենք, թե ինչպես է պետք ներկել վարսերը նման ոճով տնային պայմաններում:

Օմբրեն վարսերի ներկման ձեւերից է, որը բնորոշվում է մուգ արմատներից դեպի վարսերի ծայրերը աստիճանաբար բացացող երանգով: Օմբրեն առավել գեղեցիկ է նայվում հատկապես մուգ վարսերի վրա:


Վարսերը օմբրե ոճով ներկելիս պետք է մեր վարսերից մի քանի անգամ բաց գույնի ներկ գնել, սակայն եթե ձեր վարսերը սեւ են ներկված կամ մուգ շագանակագույն, ապա պետք է գեղեցկության սրահում նախ գունաթափել վարսերի ծայրերը:


Երբ ներկը պատրաստ է, հարկավոր է վարսերը բաժանել մի քանի մասի եւ ներկել՝ մեջտեղից իջնելով դեպի ծայրերը: Յուրաքանչյուր հատվածը ներկելուց հետո պետք է փաթաթել այն ֆոլգայի մեջ, եւ 30 րոպե սպասելուց հետո, լվանալ վարսերը:


Եթե վարսերի ծայրերը ձեր ցանկացածի չափ չեն բացացել, ապա պետք է ներկի մնացած մասը քսել եւ եւս 30 րոպե սպասելուց հետո՝ լվանալ:

 

Աղբյուրը՝ http://ivona.bigmir.net



© NEWS.am STYLE