Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական բիշի է պատրաստել

14:51   16 մայիսի, 2023

Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի համար մայրության տոնին հայկական բիշի է պատրաստել. Քարդաշյան-Ջեններ կլանը հավաքվել էր նախաճաշի` նշելու Մայրության օրը:

би1.jpg (88 KB)

Նրանք գիշերազգեստներով էին եւ ուտում էին հայկական ավանդական նրբաբլիթներ։ Քիմը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է դեղին վարդագույն ծաղկամաններով, կիտրոնից ներշնչված անձեռոցիկներով եւ մրգային տպագրությամբ ափսեներով զարդարված սեղանը։ Մոտակայքում սեղան կար՝ մրգային ափսեով, կրուասաններով, շոկոլադե կեքսով ու երկու սափոր մրգահյութով։ Կար նաեւ նվերների զամբյուղ Քրիս Ջենների կողմից իր բոլոր երեխաների համար:

би.jpg (156 KB)

Քիմը բոլորի համար պատրաստել է բիշի, հայկական ավանդական նախաճաշ, որը բաղկացած է բարակ խրթխրթան նրբաբլիթներից։ Նրա ավագ քույր Քորթնին Instagram-ում կիսվել է իր հյուրասիրության լուսանկարով եւ գրել. «Հայկական բիշի գիշերազգեստով»։



© NEWS.am STYLE