Ավելի քան 100 արվեստագետներ Կաննի կինոփառատոնին մեղադրել են բռնությանն աջակցելու մեջ

10:17   17 մայիսի, 2023

Ավելի քան հարյուր դերասաններ եւ դերասանուհիներ ստորագրել են ֆիլմերում սեռական բռնության դեմ ուղղված խնդրագիրը, որը հրապարակվել է Liberation-ում։ Արվեստագետներին զայրացրել է այն փաստը, որ Կաննի կինոփառատոնը մեկնարկել է Ջոնի Դեփի մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմով։ Ստորագրողների խոսքով՝ այս կերպ Կաննը շարունակել է աջակցել ագրեսիվ վարք դրսեւորող տղամարդկանց եւ կանանց։

Ջեք Ճնճղուկը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից վերջերս մշտապես «փայլում» է լրատվամիջոցներում՝ կապված նախկին կնոջ՝ հոլիվուդյան աստղ Էմբեր Հերդի հետ դատական ​​գործերի հետ։ Ավելին, վերջինս նախկին ամուսնուն մեղադրել է պարբերաբար բուլիինգի եւ ծեծի մեջ։

Փառատոնին մեղադրող մշակութային գործիչների կարծիքով՝ մշակութային համատեքստում նման թեմաների լուսաբանումը մեսիջ է ուղարկում բոլորին, որ թույլատրելի է կյանքում անպատիժ բռնություն կիրառել։

Միաժամանակ, ֆրանս-շվեցարացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի վերջին՝ «Զվարճալի պատերազմներ» ֆիլմը, որը նույնպես կցուցադրվի ֆրանսիական Կաննի 76-րդ փառատոնի շրջանակներում, դերասանական հանրության կողմից դժգոհություն չի առաջացրել։



© NEWS.am STYLE