Կաննի կինոփառատոնը Ջոնի Դեփի համար դարձել է «վերադարձ». դահլիճը յոթ րոպե կանգնած ծափահարել է

13:50   17 մայիսի, 2023

Կաննի կինոփառատոնը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի համար դարձել է «վերադարձ» դեպի Հոլիվուդի ծոցը, գրում է Daily Mail-ը։

деп-1.jpg (72 KB)

76-րդ կինոփառատոնը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան՝ Լուի XV-ի ժամանակաշրջանի Ժաննա դյու Բարրի դրամայի պրեմիերայով, որտեղ Դեփը մարմնավորում է Ֆրանսիայի թագավորին: Կարմիր գորգին հայտնվելն արժանացել է բուռն ծափահարությունների եւ աջակցության բացականչությունների: Կաննը դարձավ առաջին մեծ իրադարձությունն այն բանից հետո, երբ նա շահեց իր դեմ զրպարտության հայցը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի կողմից: Վերջինս Դեփին մեղադրել է բռնության ու դաժան վերաբերմունքի մեջ։

деп1.jpg (70 KB)

Այժմ Կաննը դարձել է ամենաքաղցր պատրվակը 59-ամյա դերասանի համար, ով չկարողացավ թաքցնել իր հուզմունքը հոլիվուդյան դաշտ վերադառնալու կապակցությամբ՝ ավելի վաղ դատարանում մի քանի նախագծերից հրաժարվելուց հետո, այդ թվում՝ «Ֆանտաստիկ գազանները»:

Ֆիլմի վերջում հանդիսատեսը յոթ րոպե հոտնկայս ծափահարել է Դեփին։

Երկրպագուների ամբոխը բացականչել է «Ջոնի» մինչ Դեփն ինքնագրեր էր ստորագրում եւ վերադառնում ուշադրության կենտրոնում, թեեւ նրա ներկայությունը Կաննում բուռն բանավեճի առարկա էր։

Ինչպես միշտ, միջոցառումը գրավեց հայտնի մարդկանց ուշադրությունը, այդ թվում՝ Բրի Լարսոնի, Ումա Թուրմանի, Էլ Ֆանինգի եւ Հելեն Միրենի։

дуг.jpg (74 KB)

Մայքլ Դուգլասը, ով պետք է ստանար «Ոսկե արմավենու ճյուղ» բացման արարողության ժամանակ, կարմիր գորգուղով անցել է կնոջ՝ Քեթրին Զետա-Ջոնսի եւ դստեր՝ Քերիս Զետա Դուգլասի հետ։

урма.jpg (78 KB)

«Սպանել Բիլին» ֆիլմի կուռքը՝ 53-ամյա Ուման, իր որդու՝ Լեոն Հոքի հետ ժամանել է աշխարհի ամենահեղինակավոր կարմիր գորգերից մեկը: Ուման անհավանական տեսք ուներ էլեգանտ վարդագույն ու կարմիր զգեստով։

урма1.jpg (73 KB)



© NEWS.am STYLE