2023 թվականի ամռանը գերակշռում են «շոկոլադե-կաթնային եղունգները»

15:08   17 մայիսի, 2023

Եղունգների շագանակագույն լաքն, իհարկե, ճաշակի հարց է: Սակայն այս տարի հենց այս գույնն է գրավել սոցցանցերը։ 2023 թվականի ամառը գերակշռում է «շոկոլադե-կաթնային եղունգները», եւ ասենք, որ մատնահարդարման այս թրենդն արժանի է գովազդի:

«Dulce de leche» երանգներից մինչեւ խորն ու մուգ երանգներ, այս մատնահարդարումը դասական տարբերակ է ժամանակակից շրջադարձով, քանի որ եղունգների շատ տարբեր ոճեր հիանալի կերպով համընկնում են տենդենցի հետ: «Chocolate Milky Nails»-ը 90-ականների եղունգների գույնի վերածնունդ է:

Կանայք գիտեն, որ շոկոլադե շագանակագույնը ոչ միայն թրենդային գույն է, այլ նաեւ անցումային երանգ, որը կատարյալ է ցանկացած սեզոնի եւ առիթի համար:

Այն կատարյալ է շոգ եղանակի համար, քանի որ դուք կարող եք ընտրել շագանակագույնի ավելի տաք երանգներ կամ նույնիսկ ավելի բաց շեշտադրումներ՝ լուքն ամբողջացնելու համար:



© NEWS.am STYLE