Top 5. Հայկական շոուբիզնեսի ոճային երիտասարդները (ֆոտո)

17:05   18 մայիսի, 2023

Ոճն այցեքարտ է, եւ որքան ինքնատիպ է մարդը, այնքան ավելի հեշտ հիշվող: Շոու բիզնեսի ցանկացա ներկայացուցիչ գիտի, թե որքան կարեւոր է հանդիսատեսի ու հեռուստադիտողի կողմից հիշվելը, ինչն էլ հաջողության հասնելու նախապայմաններից մեկն է:

Մենք հաճախ ոճն ու նորաձեւությունը ասոցացնում ենք միայն կանանց եւ աղջիկների հետ, սակայն ուրախալի է, որ տղամարդիկ եւս սկսել են հետեւել նորաձեւության միտումներին, ինչի շնորհիվ երեւանյան փողոցներում էլ պակասել է սեւի գերակշռությունն ու ավելացել հետաքրքրությունը երիտասարդների գեղեցիկ կերպարների հանդեպ:

Հայկական շոու-բիզնեսի երիտասարդներից շատերն են հեռուստադիտողների ու հանդիսատեսի մոտ ասոցացվում ոճի եւ ինքնատիպության հետ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է 5 հայտնի տղաների, ովքեր ավելի հաճախ են առանձնանում գույների եւ թրենդների ընտրությամբ:

Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք» մրցույթում գրավեց ոչ միայն իր գեղեցիկ ձայնով, այլեւ խարիզմատիկ կերպարով, ու հեշտությամբ նվաճեց հաղթողի տիտղոսը: Արտիստը ոճային է ինչպես երգերի, այնպես էլ՝ հագուստի ընտրության հարցում: Սարոն սիրում է գույներ, իսկ եթե անգամ սեւի մեջ է, ապա այդ գույնը հետաքրքրեցնում է դետալային ընտրությամբ ու աքսեսուարներով:

345875730_204940262423964_4193385041383686188_n.jpg (59 KB)

345873452_129195526791548_5305035170273605340_n.jpg (90 KB)

Երգիչ Parg-ին (Պարգեւ Վարդանյան) շատերը բացահայտեցին ֆրանսիացի երգչուհի Զազի երեւանյան համերգին, որը երգիչը, Ռոզա Լինի հետ միասին, բացեց իր կատարումներով: Յուրահատուկ տեմբր ու հետաքրքիր ոճ, ինչն, իհարկե, անտարբեր չթողեց հանդիսատեսին: Երգիչը հանդես է գալիս Project 12-ի կազմում: 

345865261_1284967615439109_8465618383228811711_n.jpg (57 KB)

345875379_1357360134831555_1604841124237214728_n.jpg (98 KB)

Ռոբերտ Քոլոյանը, որն առավել հայտնի է Քոլոյան բեմական անվամբ, հատուկ էսթետիկ զգացողություն ունի, ինչը զգացվում է ոչ միայն նրա հեղինակած լուսանկարներում, այլեւ՝ երաժշտության ու հագուստի մեջ: 

345871372_142764538704732_7720095425218665276_n.jpg (72 KB)

345879993_202685932625058_6210500353790265185_n.jpg (33 KB)

«Շանթ» հեռուստաընկերության «Հատուկ դասարան», «Իրար դեմ» սերիալների դերասան Հրանտ Հովսեփյանը գունային միքսերի հաճախ չի դիմում, բայց, նույնիսկ, միատոն սեւի մեջ կերպարին կարողանում է ոճ եւ հետաքրքրություն հաղորդել:

345868386_1274970239777588_6366004185490250829_n.jpg (80 KB)

345881551_297907695897780_8789056240191000224_n.jpg (65 KB)

Գեւորգ Մկրտչյանի երգերը թեթեւ են ու հիշվող. թեթեւ ու վառ են նաեւ նրա կերպարները՝ կոստյումներից մինչեւ սպորտային ու առօրյա հագուստ:

345870415_941024030452327_4817579965930947241_n.jpg (44 KB)

345870412_1657153324800726_4524429697227512585_n.jpg (59 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրանյան էջերից



© NEWS.am STYLE