Ամերիկուհին ավելի քան 60.000 դոլար է ծախսել իրեն «այլանդակելու» համար. նրան համեմատում են դեւի հետ

23:20   18 մայիսի, 2023

Դաջված ակնագնդերը, ժանիքները եւ կտրված լեզուն այն թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաներից են, որոնք արել է OnlyFans մոդել Քիրսթին Միլիգանը՝ իր կերպարը «կենդանացնելու» համար: Նա ավելի քան 64,000 դոլար է ծախսել մարմնի էքստրեմալ մոդիֆիկացիաների համար՝ վերածվելով նրան, ինչ շատերը համեմատում էին դժոխքի եղջյուրավոր բնակչի հետ:

@orylandoesntexist

 original sound - danica

«Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ես դեւ եմ», - Caters News-ին ասել է 24-ամյա Միլիգանը, որը Հյուսթոնից է: «Ես փոխել եմ իմ մարմինը շատ առումներով»:

satt.jpg (81 KB)

Միլիգանը նշում է. «Ես դաջվածքներ ունեմ ամենուր՝ ներառյալ ակնագնդերը, կտրված լեզուն, ժանիքները եւ կրծքի երկու մեծացում»:

sat1.jpg (100 KB)

Միլիգանը, որը պրոֆեսիոնալ դաջվածք անող է, առաջին անգամ սկսեց փոխել իր արտաքինը որպես անչափահաս՝ կատարելով իր առաջին դաջվածքը 14 տարեկանում: Այդ ժամանակից ի վեր աննկուն թխահերը գրեթե անճանաչելի է դարձել իր սիրելիների համար, ովքեր, ըստ Միլիգանի, սովոր են իր վայրի ոճին։ «Իմ ընտանիքը եւ ընկերները աջակցում են այն ամենին, ինչ ես ուզում եմ անել, բայց սկզբում նրանք ցնցված էին», - ասել է նա: «Բայց հիմա նրանք սովորել են սրան»:

sat2.jpg (76 KB)

Սակայն փողոցում անծանոթները ոչ միանշանակ են արձագանքում նրա արտաքինին։ «Արձագանքը 50/50 սեր եւ ատելություն է, բայց ես պարզապես թույլ չեմ տալիս, որ դա ինձ վիրավորի», - նշել է Միլիգանը:



© NEWS.am STYLE