Անժելա Սարաֆյանից մինչեւ Բրեդ Փիթ․ հայազգի ոճաբան Ավո Երմագյանի ամենահայտնի հաճախորդները (ֆոտո)

20:16   18 մայիսի, 2023

Լոս Անջելեսում բնակվող հայազգի ոճաբան Ավո Երմագյանը վերջերս նոր համագործակցություն է ունեցել լիբանանցի հայտնի երգչուհի Նայվա Քարամի/Najwa Karam/ հետ։ Նոր ֆոտոշարքում երգչուհին կրում է Brandon Maxvell,  Balmain, Moschino, Alberta Ferretti, Richard Quinn բրենդների զգեստներ։

avo.jpg (142 KB)

Լուսանկարների հեղինակը Մոհամադ Սաիֆն է․ լիբանանցի աստղի ոճն ամբողջությամբ վստահվել է Ավո Երմագյանին, իսկ մազերի հարդարումը՝ հայազգի վարսահարդար Անդրե Գյուրեղյանին։

348356666_6231477260231244_2365886716875747033_n.jpg (53 KB)

Ավո Երմագյանի անունը նորաձեւության ու շոուբիզնեսի աշխարհում վաղուց է հայտնի։ Հայազգի ոճաբանը հաճախ «հագցնում է» Հոլիվուդի ամենահայտնի հայուհիներից մեկին՝ Անժելա Սարաֆյանին։ Նրա ճանաչված հաճախորդների թվում են նաեւ Ջոնաս եղբայրները՝ Նիք եւ Ջո Ջոնասները, Stranger Things սերիալի աստղ Ջեմի Քեմփբել Բաուերը, Պատրիկ Շվարցնեգերը, Ջոն Լեջենդը, եւ, նույնիսկ, լեգենդար Բրեդ Փիթը։

927_9pMCMY_hbz-angela-sarafyan-1-1529158076.jpg (73 KB)

Ոճաբանի աշխատանքները տեղի են գտել ամենահեղինակավոր ամսագրերում, այդ թվում՝ Vogue-ում։

345535484_744772567393733_4319186154212026006_n.jpg (47 KB)

927_K5J5hk_feat_jonas_brothers_nick_jonas_ruven_afanador_02.jpg (66 KB)

345874560_1244642049503123_7658806833025863332_n.jpg (31 KB)

348356245_910358820036091_7773153027575643414_n.jpg (81 KB)

927_eAgZFC_harpersspain_2016_jb_15.jpg (37 KB)

Լուսանկարները՝ Forwardartists.com, Instagram/Avo Yermagyan



© NEWS.am STYLE