Ոճաբան Մարիաննա Մուկուչյանի եւ «Միսս Աշխարհ 2017» Մանուշա Չիլարի համագործակցությունը՝ Estee Lauder-ի գովազդային արշավի շրջանակում (ֆոտո)

19:44   18 մայիսի, 2023

Հայազգի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը նոր համագործակցություն է ունեցել «Միսս Աշխարհ 2017» մրցույթի տիտղոսակիր, մոդել Մանուշա Չիլարի հետ։ Մարիաննան մոդելին դիմահարդարել ու վարսահարդարել է Estee Lauder India-ի նոր՝ դեմքի խնամքի միջոցների գովազդային արշավի շրջանակում։ Արդյունքով Մուկուչյանը կիսվել է ինստագրամյան իր էջում։ Ի դեպ, հնդիկ մոդելը վերջերս է դարձել Estee Lauder India-ի դեմքը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Mukuchyan (@marianna_mukuchyan)

 
Հավելենք, որ Մարիաննա Մուկուչյանը Հնդկաստանում բավական մեծ ճանաչում վայելող ոճաբան է․ նա աշխատում է բոլիվուդյան այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Այշվարիա Ռայն ու Պրիյանկա Չոպրան։ Մարիաննան հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանի հարազատ քույրն է։

Հայազգի ոճաբանին բազմիցս անդրադարձել ենք։ NEWS.am STYLEArmenՅԱՆս խորագրում տված հարցազրույցում Մարիաննան նշել է, որ վարսահարդարման եւ դիմահարդարման դասընթցների չի հաճախել, ամեն ինչ ինքնուրույն է սովորել․



«Ամեն ինչի հասել եմ իմ հարմարավետության գոտին շրջանցելով, ճանապարհորդելով եւ իմ՝ ուժեղ պորտֆոլիո կառուցելու նպատակն ամբողջացրել եմ ճանապարհորդության հանդեպ իմ սիրով: Որտեղ էլ, որ լինում էի, անպայման փորձում էի այնտեղ տվյալ ոլորտի մասնագետների հանդիպել, կազմակերպել նկարահանումներ եւ ցույց դնել իմ կարողությունները, մինչեւ որ իմ ջանքերն ինձ, վերջապես, բերեցին Հնդկաստան, որտեղ իմ կարիերան շատ արագ ու հրաշալի կերպով զարգացավ»,-հավելել է նա։ 

Լինելով հայուհի՝ Մարիաննայի համար կարեւոր է իր հետ համագործակցող հայտնիների ու օտարազգի ընկերների հետ Հայաստանի մասին խոսելն ու մեր պատմությունը ներկայացնելը.



«Ես միշտ եմ խոսում Հայաստանի, իմ հայկայան դաստիարակության ու մշակույթի մասին: Ի դեպ, ինչ-որ տեղ հնդկական մշակույթի հետ նմանություններ ունենք: Բոլորի համար միշտ հետաքրքիր է լսել Հայաստանի մասին, իսկ ես հաճույքով եմ ներկայացնում մեր պատմությունը: Որոշները տեղյակ են Հայաստանի մասին, նույնիսկ, համտեսել են որոշ հայկական ուտեստներ, բայց ոմանք շատ բան չգիտեն… Այնպես որ, ես ոգեւորությամբ եմ ստանձնում նրանց տեղեկացնողնի «պարտականությունը»»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է նա:



© NEWS.am STYLE