Քլոե Քարդաշյանը հերքել է այն լուրերը, որ կրկին հանդիպում է Տրիստան Թոմփսոնի հետ

12:34   19 մայիսի, 2023

Վերջերս արեւմտյան բոլոր տաբլոիդները գրել էին, որ Քլոե Քարդաշյանը կրկին հարաբերությունների մեջ է Տրիստան Թոմփսոնի հետ։ Ինսայդերները բազմիցս ասել են, որ զույգը սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ: Սակայն օրերս մոդելը հերքել է նախկինի հետ իր վերամիավորման բոլոր շահարկումները։

Աստղը սոցիալական ցանցում իր բաժանորդներին ուղղված կոչ է հրապարակել. «Դադարեցրեք ուռճացնել այս պատմությունը։ Սա ինձ համար շատ հոգնեցուցիչ է: Բայց ես գիտեմ, որ մարդիկ այս տեղեկությունը հասկանում են միայն իրենց ընկալման մակարդակով։ Շատերը խրված են հավատալու այս ստին»,- հայտարարել է Քլոեն:

Աստղը որպես օրինակ բերել է նաեւ Քորթնի Քարդաշյանի եւ նրա նախկին ամուսնու՝ Սքոթ Դիսիկի հարաբերությունները։ «Ես միշտ կաջակցեմ նրան, նա իմ եղբայրն է»,- վստահեցրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2019 թվականին։ Տաբլոիդները գրել են, որ բասկետբոլիստը մեկ անգամ չէ, որ դավաճանլ է ռեալիթի հեռուստաաստղին։ Անցած ամառ Քլոեն երկրորդ անգամ մայրացավ, եւ շատերը սկսեցին խոսել զույգի հնարավոր վերամիավորման մասին։ Սակայն պարզվել է, որ Տրիստանը երեխա է ունենալու մեկ այլ կնոջից։ Լուրից հետո թվում էր, թե Քլոեն վերջապես խզել է հարաբերությունները մարզիկի հետ։ Զույգը երկու երեխա ունի՝ դուստր Թրուն եւ որդի (նրա անունը դեռ չի հրապարակվում):



© NEWS.am STYLE