Adidas-ին քննադատել են կանացի լողազգեստների գովազդում արական մոդել օգտագործելու համար

17:31   19 մայիսի, 2023

Սպորտային հագուստի adidas ապրանքանիշը սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել՝ իր կանացի լողազգեստների հավաքածուի գովազդում տղամարդ մոդելի առկայության համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Լողազգեստներ եւ կանացի այլ հագուստներ Pride 2023 հավաքածուից ներկայացված են բրենդի կայքում՝ կանացի բաժնում։ Այնուամենայնիվ, դրանք ներկայացված են մազոտ կրծքավանդակով եւ աճուկային հատվածում ակնհայտ ուռուցիկությամբ տղամարդկանց կողմից: Հարավաֆրիկացի դիզայներ Ռիչ Մնիսիի կողմից նախագծված այս լողազգեստները համարվում են «ինքնադրսեւորման, ֆանտազիայի եւ սերը միավորող անսասան հավատքի տոն»:

Սոցցանցերում նման մոդելի ընտրությունը  adidas-ի արտադրանքը բոյկոտելու կոչեր է առաջացրել: Ի նշան բողոքի՝ #BoycottAdidas հեշթեգի ներքո ելույթ են ունենում մարզիկներն ու սովորական գնորդները։

Այսպես, ամերիկացի լողորդ Ռայլի Գեյնսը Twitter-ում գրել է, որ կանացի լողազգեստներն այնպես չեն նախագծված, որ սեռական օրգանն աչքի ընկնի աճուկի հատվածում։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են ընկերությունները գնում դրան: Գոնե կարող էին ասել, որ այս լողազգեստը «ունիսեքս» է, բայց չարեցին, քանի որ խոսքը գնում է կանանցից ազատվելու մասին»,- վրդովվել է մարզիկը։

Իր հերթին, ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսական Մարջժորի Թեյլոր Գրինն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ խոշոր բրենդը բացառում է կանանց՝ իր լսարանի կեսը։

«Բիզնեսը շահույթի համար է արվում, ոչ թե քաղաքականության: Անիմաստ է։ Ո՞վ է նրանց ասում, որ դա անեն», - գրել է նա։



© NEWS.am STYLE