Նիկի Մինաժի երկրպագուն 50,000 դոլար է ծախսել «ռեփի թագուհուն» նմանվելու համար

19:29   19 մայիսի, 2023

Նիկի Մինաժի երկրպագուն գրեթե 50 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ «ռեփի թագուհուն» նմանվելու համար։

«Ես նայում էի հին լուսանկարներս եւ գոհ չէի իմ արտաքինից»,- Jam Press-ին ասել է 27-ամյա Ռուդի Վիլյալոբոսը: Վիլյալոբոսը սկսել է իր պլաստիկ ճանապարհորդությունը 2020 թվականին եւ մտադիր չէ կանգ առնել մինչեւ չհասնի իր իդեալական «Բարբս» տեսքին:

попа1.jpg (44 KB)

«Ես ուզում եմ լինել իսկական տիկնիկ՝ շատ սեքսուալ մարմնով եւ շատ հյութեղ, մեծ կլոր հետույքով», - ասել է Վիլյալոբոսը: Արտաքինը փոխելու նրա կիրքը սկսվել է մանուկ հասակում Բարբի տիկնիկների հետ խաղալուց: Իսկ Մինաժը Բարբիի նրա կատարյալ տարբերակն է: «[Նա] միանշանակ ոգեշնչեց ինձ», - նշել է աղջիկը։ «Ինձ դուր եկավ նրա կերպարը եւ ուզում էի, որ իմ կերպարը հնարավորինս մոտ լինի նրան»։

попа2.jpg (30 KB)

Մինաժի տեսքին հասնելու համար նա կատարել է հետույքի բրազիլական ձգում, ներրկումներ, ֆիլերներ, բոտոքս: «Իմ փորձառությունը հետույքի ներարկումների հետ այնքան էլ վատ չէր,- ասում է Վիլյալոբոսը:- Դա մի փոքր ցավալի էր, բայց ոչ այնքան վատ, ես նորից կանեի դա»:

попа.jpg (51 KB)



© NEWS.am STYLE