Bottega Veneta-ն պնդում է, որ զգեստները նախատեսված են բոլորի համար

16:46   19 մայիսի, 2023

Bottega Veneta-ն վերաիմաստավորում է հավերժական եւ իսկապես անսեռ սիլուետն իր Pre-Fall 2023 հավաքածուով:

ботегга.jpg (90 KB)

боттега1.jpg (106 KB)

Մինչեւ սրնքամսեր հասնող երկարությամբ տրիկոտաժ, ժանյակով զարդարված կոմբինեզոններ եւ տրանսֆորմեր վերնահագուստ, որոնք փոխակերպվում են ըստ սեզոնի դրես կոդի, որոնք տարբեր գույների ու գործվածների։

боттега2.jpg (105 KB)

боттега3.jpg (122 KB)

боттега4.jpg (152 KB)

боттега7.jpg (97 KB)

Bottega Veneta-ն կատարել է խոստումը՝ ներկայացնելով երկու շերտով բալագույն զգեստը։ Գեղեցիկ մուգ կարմիր զգեստը՝ ավանգարդ պարանոցով եւ կիսաշրջանաձեւ կոնքերով, համատեղում է անցյալն ու ներկան՝ ստեղծելով լիովին ֆուտուրիստական ​​կերպարք:

боттега5.jpg (118 KB)

Համեստ շագանակագույն տվիդը միանգամայն նոր շունչ է ստացել՝ ձանձրալի գործվածքը վերածելով մինչեւ կոճեր հասնող երկարությամբ զգեստի:

боттега6.jpg (127 KB)

боттега8.jpg (90 KB)

Օվերսայզ սմոքինգ-բաճկոնները զարդարված են կարերով: Գրաֆիկական նախշը կրկին հայտնվում է բլուզի եւ կիսաշրջազգեստի վրա՝ համադրված վառ կարմիր երկարաճիտ կոշիկներով։

боттега9.jpg (100 KB)

боттега10.jpg (96 KB)

боттега11.jpg (140 KB)

Միեւնույն ժամանակ, հնարամիտ կարը կենտրոնական տեղ է գրավում, քանի որ կաշին անսամբլից եւ թրենչից վերածվում է դրամատիկ ասիմետրիկ զգեստի ու բաճկոնների։ Կոկորդիլոսի կաշվից վերարկուն ծավալ է հաղորդում կարճ, ազատ որովայնի շնորհիվ, որն իր տեղը զիջում է ծանոթ կոճակներին, որոնք կրկնում են շերտավոր զգեստը:



© NEWS.am STYLE