Հղիության վերջին շրջանում գտնվող Ռիհաննան լուսանկարվել է թոփլես (ֆոտո)

21:25   19 մայիսի, 2023

Երգչուհի Ռիհաննան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է կիսամերկ լուսանկարներով։

Արխիվային կադրերում հղիության վերջին շրջանում գտնվող 35-ամյա Ռիհաննան կեցվածք է ընդունել առանց կրծկալի՝ ձեռքերով ծածկելով մերկ կուրծքը։ Նա կրում է ժանյակավոր սթրինգ, օձի պրինտով բարձրակրունկներ եւ զարդեր՝ ականջօղեր, վզնոցներ, ապարանջաններ եւ մատանիներ։

View this post on Instagram

A post shared by badgalriri (@badgalriri)

Հրապարակման մակագրության մեջ երգչուհին ասել է, որ այս լուսանկարներն արվել են առաջին հղիության ժամանակ։ «Փոքրիկ Ռիզան... Նա իմ մեջ չի պատկերացնում, թե որքան խենթ է իր մայրիկը»,- գրել է նա։

Աստղը մայրությանը «կախարդանք» է անվանել։

Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի առաջին երեխան ծնվել է 2022 թվականի մայիսին։ Նրանք իրենց առաջնեկին անվանակոչել են Wu-Tang Clan հիփ-հոփ խմբի առաջնորդ Ռոբերտ Դիգսի անունով, ով ավելի հայտնի է RZA կեղծանունով։

Աստղերն այս պահին կրկին երեխայի են սպասում, ենթադրաբար՝ աղջկա։ Երգչուհին հայտարարել է իր երկրորդ հղիության մասին Super Bowl 2023-ի ժամանակ՝ առաջին երեխայի ծնունդից ինը ամիս անց։



© NEWS.am STYLE