Երեք Instagram օգտահաշիվ Փարիզն ուսումնասիրելու համար

20:20   19 մայիսի, 2023

Նախքան ձեր հաջորդ ուղեւորությունը Ֆրանսիա, մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս էջերին, բայց ավելի լավ է բաժանորդագրվել ու հետեւել դրանց բոլոր նորություններին:

Ամառը մոտ է, ինչը նշանակում է, որ արձակուրդները սարերի ետեւում չեն։ Մայիսի վերջ-հուլիսի սկիզբ․ հիանալի ժամանակ է Փարիզ այցելելու համար: Ընդ որում, Երեւանից ուղիղ չվերթը կտեւի ընդամենը 4,5 ժամ։ Սա, եթե դուք թռչում եք FlyOne Հայաստանով: Հակառակ դեպքում ստիպված կլինեք մեկ ժամ ավելի ծախսել։

Լեզուներ

Ֆրանսիայում քչերն են խոսում անգլերեն։ Եթե ​​նույնիսկ նրանք տիրապետում են լեզվին, նրանք չեն շտապում շփվել անգլերենով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ճանապարհորդությունից առաջ մի քանի արտահայտություն հավաքել։

Լեզուներ սովորելիս ինտերակտիվ ձեւաչափն ամենահարմարն է։ @atfrenchie օգտահաշվում դուք կարող եք գտնել արտահայտություններ ցանկացած նպատակով՝ բարում երկխոսությունից մինչեւ պաշտոնական իրադարձություններ: Ավելին, Թոմն ու Ալեքսը` աքաունթի տերերը, հիանալի կերպով նմանակում են ֆրանսիական կյանքի տեսարանները։ Մի խոսքով, լեզվի հիմունքները սովորելը հաստատ կստացվի։

Կենսաձեւ

Մշակութային ինտեգրումը բավականին բարդ բան է։ Նոր երկիր ժամանելուն պես դժվար է ինտեգրվելը։ Մտածողության «ստորգետնյա քարերն» ուսումնասիրելու համար շատ ժամանակ կպահանջվի։

Ամադայի tiktok օգտահաշվից (@americanfille) կարող եք սովորել գրեթե ամեն ինչ Ֆրանսիայում կյանքի մասին: Նա պատմում եւ նույնիսկ ցույց է տալիս, թե ինչպես պաշտպանվել ձեզ տեղի գրպանահատներից, որ վիզան է լավագույնը եւ որտեղ վարձել գեղեցիկ փոքրիկ բնակարան համեմատաբար մատչելի գումարով:

Տուրիստական ​​խորհուրդներ

Հոգնե՞լ եք զբոսաշրջային վայրերից: Ոչ մի խնդիր. @seemyparis օգտահաշիվը հրապարակում է Փարիզի էսթետիկ կադրեր՝ նկարահանված բոլորովին անսպասելի տեսանկյունից։

Օգտահաշիվը վարում են մի խումբ աղջիկներ: Նրանցից մեկն, ի դեպ, Մարիաննա անունով հայուհին է։

 



© NEWS.am STYLE