Ինչպե՞ս են Բրյունետին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում (վիդեո)

15:01   19 մայիսի, 2023

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ժամեր առաջ Լոնդոնից ժամանել է Երեւան: Օդանավակայանում երգչուհուն փուչիկներով ու ծաղիկներով դիմավորել են ընկերներն ու աջակիցները: Երգչուհի yellowheart-ը ինստագրամյան Story բաժնում տեսանյութեր է հրապարակել Բրյունետի դիմավորումից:

Հայաստանի ներկայացուցիչը ժամանել է բարձր տրամադրությամբ: Ընկերները նրա համար հաղթական գավաթ են պատրաստել՝ ցուցադրելով, որ իրենց համար հենց նա է հաղթողը:

@newsam_style

Ինչպե՞ս են Բրյունետին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Տեսանյութը՝ yellohwheart-ի ինստագրամյան էջից

♬ original sound - News.am Style

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին՝ Լիվերպուլում: Եզրափակչում պայքարում էին 26 երկրների ներկայացուցիչներ: Բրյունետն իր Future Lover երգով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, որը մրցույթում հաղթել էր նաեւ 2012 թ-ին:



© NEWS.am STYLE