Հայտնի է, թե երբ կթողարկվի «Թագը» սերիալի վերջին սեզոնը

14:19   21 մայիսի, 2023

«Թագը» սերիալի երկրպագուներ, լավ լուր ունենք ձեզ համար։ Մինչեւ վեցերորդ սեզոնի պրեմիերան, որը կլինի եզրափակիչը, երկար ժամանակ չի մնացել։

Բրիտանական The Sun տաբլոիդը՝ հղում անելով Netflix-ի բովանդակության տնօրեն Բելա Բաջարիոյին, գրում է, որ պատմության շարունակությունը նախատեսված է այս աշնանը։ Այսպիսով, կուտակեք անձեռոցիկներ, ադիբուդի եւ գազավորված ընպելիքներ: Հուսով ենք, որ շոուրաներները մեզ չեն հուսահատի:

Ի դեպ, սերիալը ցույց տվեց թագավորական ընտանիքի չափազանց շատ հակասություններ, ուստի ստեղծողները որոշեցին կենտրոնանալ 2000-ականների սկզբի իրադարձությունների վրա։ Պրոդյուսերները չեն լուսաբանի արքայազն Հարրիի կյանքը (եւ հարցը Մեգան Մարքլը չէ)։ Նրանք պնդում են, որ շատ քիչ ժամանակ է անցել պատմության որեւէ հեռանկարի մասին խոսելու համար:



© NEWS.am STYLE