Երգիչ Դմիտրի Կոլդունը վթարի է ենթարկվել Մոսկվայում

10:05   21 մայիսի, 2023

Երգիչ Դմիտրի Կոլդունը ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում, ուր եկել էր Մինսկից համերգի։ Երաժիշտը չի տուժել։ Այս մասին «Дни.ру» հրատարակությանը հայտնել է ինքը՝ երգիչը։

«Լուսացույցի մոտ ամենագնացով տիկինը հետընթաց արեց եւ ամբողջ ուժով մխրճվեց իմ մեքենայի մեջ: Հարվածն ուժգին էր, բայց, բարեբախտաբար, ամրագոտին ամրացված էր, ինձ հետ ոչինչ չի պատահել», - հիշել է Կոլդունը։

Երաժշտի խոսքով՝ դեպքի հեղինակը հերքել է իր մեղքը, սակայն տեսահսկման տեսախցիկներիֆիքսած կադրերը դիտելուց հետո խոստովանել է ու հայտարարել, որ «խառնել է մեքենայի ջոյսթիկը»։

Կոլդունը դժգոհել է, որ վթարը տեղի է ունեցել ոչ ճիշտ ժամանակին։ «Հունիսի 11-ին համերգ ունեմ եւ փորձերի շատ եմ գնում։ Հիմա ես զգում եմ, որ պետք է տաքսի նստեմ, քանի դեռ Mercedes-ը վերանորոգվում է»,- ասել է նա։



© NEWS.am STYLE