Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը՝ ճապոնական Byakuya․ 6700 դոլար՝ մեկ բաժնի համար

14:28   22 մայիսի, 2023

Պաղպաղակի ճապոնական Cellato ապրանքանիշը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վաճառելով իր «Բյակույա» կոչվող առաջատար ուտեստի յուրաքանչյուր բաժինը 873,400 իենով (մոտ 6,696 դոլար):

Հատուկ աղանդերը պատրաստվում է մի շարք հազվագյուտ բաղադրիչներից, այդ թվում՝ ուտելի ոսկու կտորներից, սպիտակ տրյուֆելից եւ բնական պանիրներից: Տրյուֆելն աճեցվում է Ալբայում եւ արժե 15,192 դոլար/կգ, այլ հատուկ բաղադրիչները ներառում են Margiano Reggiano պանիրը եւ ճապոնական սակե ըմպելիքի կողմնակի բաղադրիչը: 1,5 տարվա ընթացքում Օսակայի RiVi fusion ռեստորանի խոհարարը, ով վերահսկում էր նախագծի զարգացումը, խառնում էր եվրոպական եւ ճապոնական բաղադրիչները՝ այս նուրբ համը ստեղծելու համար: Ապագայում Cellato-ն հույս ունի ավելի շատ ապրանքներ թողարկել այլ համակցություններով՝ օգտագործելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են շամպայնը եւ խավիարը:

Այցելեք «Գինեսի» ռեկորդների գրքում Cellato-ի պրոֆիլը, որտեղ կգտեք ստորեւ բերված օրինակների տեսանյութը:



© NEWS.am STYLE