«Լինում են գիշերներ, որ մինչեւ քնելս լաց եմ լինում»․ Քիմ Քարդաշյանը՝ մայրության մասին

21:30   22 մայիսի, 2023

Քիմ Քարդաշյանը բիզնեսի մագնատ է, իրավաբան եւ ռեալիթի հեռուստաաստղ, բայց ասում է, որ իր ամենադժվար աշխատանքը մայր լինելն է:

Skims-ի հիմնադիրը եւ չորս երեխաների մայրը Ջեյ Շեթիի առաջիկա փոդքասթում անկեղծորեն խոսել է ծնողական խնդիրների մասին։

«Ասում են՝ օրերը երկար են, իսկ տարիները՝ կարճ, եւ դրանից ավելի ճիշտ նկարագրություն չէր կարող լինել»,- ասել է Քարդաշյանը,-«Հատկապես, երբ նրանք նորածին են, եւ դու նրանց կերակրում ես, խելագարությունը տեղի է ունենում… Գիշերներ են լինում, երբ ես լացում եմ մինչեւ քնելս, մտածում՝ ինչ դժոխային տորնադո է իմ տանը… Չնայած սա ամենալավ քաոսն է»,- ավելացրել է նա:

Քարդաշյանը նախկին ամուսնու՝ Քանե Ուեսթի հետ չորս երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին՝ շքեղ արարողությամբ, իսկ 2021 թվականին ամուսնալուծության հայց ներկայացնել։ Ամուսնալուծությունն ավարտվել է 2022 թվականին։

Նա ասել է, որ իր վաղ առավոտյան մարզումները, որոնք հաճախ արձանագրված են սոցիալական ցանցերի իր էջերում, նախապատրաստում են իրեն օրվա «խենթությանը», բայց կան գիշերներ, երբ նա գնում է «ժամ առ ժամ՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք գոյատեւել»:

«Ոչ ոք պատրաստ չէ դրան»,-նշել է նա: «Դա ձեզ կստիպի այնքան հպարտանալ ինքներդ ձեզանով»: Այնուամենայնիվ, Քարդաշյանն ասել է, որ մայրությունը ոչ մի բանի հետ չի փոխի։ «Սա ամենադժվար եւ վարձատրվող աշխատանքն է այս մոլորակի վրա»,-հավելել է նա:



© NEWS.am STYLE