Քորթնի Քարդաշյանը կրկին սեւահեր է դարձել

13:18   23 մայիսի, 2023

Արդեն 18 օր է անցել այն պահից, ինչ 44-ամյա Քորթնի Քարդաշյանը մի շարք ոճավորված կադրեր էր հրապարակել, որոնցում ձեւացնում է, թե ծխում է, եւ որոնք մակագրել էր՝ «Ցտեսություն, շիկահեր»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian Barker (@kourtneykardash)

Այժմ նա կրկին թխահեր է։ Իր Instagram-ում Քորթնին սպիտակ կոմբինեզոնով լուսանկար է հրապարակել, որում սեւ մազերով է։ «brunette4lyfe»,-մակագրել է գրառումը հայուհին, իսկ իր գտնվելու վայրը նշել Նյու Յորքը, որտեղ նա եւ ամուսինը՝ Թրեւիս Բարքերը, շրջագայության են մեկնել Blink-182-ի հետ՝ նշելով իրենց ամուսնության տարեդարձը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kourtney Kardashian Barker (@kourtneykardash)

Keeping Up with the Kardashians շոուի աստղը մարտ ամսից շիկահեր էր։

2017 թվականին, People-ին տված հարցազրույցի ժամանակ, Poosh-ի հիմնադիրը խոսել էր իր մազերը ներկելու մասին եւ համոզված նշել, որ այլեւս երբեք շիկահեր չի դառնալու:



© NEWS.am STYLE