Բրիտանուհին շաբաթական հազարավոր դոլարներ է վաստակում՝ վաճառելով իր թուքը

22:37   23 մայիսի, 2023

Բրիտանուհին շաբաթական հազարավոր դոլարներ է վաստակում՝ վաճառելով իր թուքը։ Լատիշա Ջոնս Քեյթերսը նկարագրել է իր «բիզնեսը» TikTok-ի տեսանյութում, որն ունի ավելի քան 541,000 դիտում:

«Ամեն ինչ սկսվեց բախտի մի հարվածով, եւ հիմա ես չորս տարի է դա անում եմ»,-ասել է Լատիշան՝ խոսելով այն մասին, թե ինչպես է իր սեփական թուքը վերածել ոսկու:

слюна.jpg (90 KB)

22 տարեկանում նա կարողացել է մարել 11000 դոլար պարտքը եւ թողել աշխատանքը Tesco-ում՝ պարզապես թքելով: Մանչեսթերի բնակչուհու սագան սկսվեց այն ժամանակ, երբ նա սկսեց ուսումնասիրել «կենսաբժշկական գիտություններ»՝ իրականացնելով բժիշկ դառնալու իր կյանքի երազանքը: Ցավոք, բրիտանուհին փող չուներ, ուստի սկսեց աշխատել Tesco-ի համար:

Հասկանալով, որ մթերային խանութում իր աշխատանքը չի բավականացնում հաշիվները վճարելու համար, նա որոշեց կես դրույքով աշխատել OnlyFans-ում: Աղջիկը սկսեց տարօրինակ խնդրանքներ ստանալ կինկստերներից, ովքեր ցանկանում էին նրանից գնել լոգանքից հետո օգտագործված իր ջուրն եւ թուք, ինչը սկզբում շփոթեցրել է նրան:

слюна2.jpg (74 KB)

«Երբ ինձ առաջին անգամ խնդրեցին մի շիշ իմ թքից, սկզբում մտածեցի, որ դա կատակ է, եւ որ չի կարող լուրջ լինել»,-ասել է Ջոնսը: «Ես համաձայնվեցի եւ խնդրեցի 300 ֆունտ ստերլինգ (372 դոլար): Դա առավելագույն թիվն էր, որի մասին կարող էի մտածել: Հետո նա խնդրեց իմ բանկային տվյալները եւ վճարեց: Ես չէի կարող հավատալ, թե որքան հեշտ էր դա»:

Այդ պահից Ջոնսի հաջողությունը սկսեց ձնագնդի պես գլորվել։ Նա սկսեց շաբաթական մի քանի անգամ վաճառել իր թուքը՝ մեկ շշի դիմաց ստանալով հարյուրավոր դոլարներ:

слюна3.jpg (123 KB)

«Ամենաշատը, որ վաստակել եմ թքից, 1500 ֆունտն է (1864 դոլար)։ Ես գիտեի, որ տղան փող ուներ եւ ուրախ էր վճարել ինձ»:

Սոցցանցերի աստղն ասում է, որ ամեն ինչի պատվերներ է ստացել՝ սկսած օգտագործված սավաններից մինչեւ քրտնած սպորտային հագուստ ու կեղտոտ ատամի խոզանակներ, որոնք, թքելու բիզնեսի հետ միասին, շաբաթական 3000-ից մինչեւ 5000 ֆունտ ստեռլինգ (3728-6223 դոլար) են բերում:



© NEWS.am STYLE