Մեծամորի ավերակներում հայտնաբերված առեղծվածային սպիտակ փոշենման նյութը, պարզվել է, հին ալյուր է

20:01   23 մայիսի, 2023

Հայաստանում 3000-ամյա շենքի ավերակներում հայտնաբերված առեղծվածային սպիտակ փոշենման նյութը խոհարարական պատմաբանի երազանքն է՝ դա հնագույն ալյուրի մնացորդներ են։

Հայ եւ լեհ հնագետների խումբը հայտնագործությունն արել է անցյալ աշնանը՝ Արեւմտյան Հայաստանի Մեծամոր քաղաքի հնագիտական ​​վայրում աշխատելիս: Ալյուրը հայտնաբերելուց եւ մի քանի ջեռոցներ պեղելուց հետո թիմը հասկացել է, որ հնագույն կառույցը ժամանակին ծառայել է որպես մեծ հացի փուռ: Հնագույն ալյուրի փոշին ցրվել է ցեխապատ ավերակներում, այդ թվում՝ մի քանի վառարանների վրա, գրում է Science in Poland-ը։

«Առաջին հայացքից այն մոխրի տեսք ուներ»,- Live Science-ին ասել է Վարշավայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, որը ղեկավարել է պեղումները: «Մենք գիտեինք, որ դա ինչ-որ օրգանական բան է, եւ հավաքեցինք չորս-հինգ պարկ նյութ»:

Քիմիական վերլուծության արդյունքում խումբը պարզել է, որ նյութը ցորենի ալյուրն է, որն օգտագործվում է հաց պատրաստելու համար: Հաշվել են, որ 25-ը 25-ի վրա բարձրությամբ շենքի ներսում ժամանակին մոտ 3,5 տոննա ալյուր է պահեստավորվել։ Հետազոտողները գնահատում են, որ հացատունը գործել է մ.թ.ա. 11-9-րդ դարերում՝ վաղ երկաթի դարում:

«Սա իր տեսակի մեջ Մեծամորի ամենահին հայտնի կառույցներից մեկն է»,- ասել է Յակուբյակը,-«Քանի որ հրդեհի ժամանակ շենքի տանիքը փլուզվել է, այն պաշտպանել է շուրջբոլորը, եւ, բարեբախտաբար, ալյուրը պահպանվել է։ Զարմանալի է՝ նորմալ պայմաններում ամեն ինչ պետք է այրվի եւ ամբողջությամբ անհետանա»։

Յակուբյակի խոսքով, նախքան շենքը հացի փուռ դառնալը, այն կարող էր «օգտագործվել արարողությունների կամ հանդիպումների համար, իսկ հետո վերածվել պահեստի»:



© NEWS.am STYLE