Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձավ 53 տարեկան

21:45   23 մայիսի, 2023

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձավ 53 տարեկան։ Սակայն ժամանակը, կարծես, ուժ չունի Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա փայլող եւ իր 53-ամյակի պատվին շքեղ խնջույք կազմակերպած Սեւ Հովազի վրա՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ տարիքը գեղեցկության համար խոչընդոտ չէ։

нао-2.jpg (328 KB)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dr Naomi Campbell (@naomi)

Hugo Boss-ի հետ համագործակցությամբ սուպերմոդելը բազմաթիվ աստղային հյուրերի է հյուրընկալել ֆրանսիական քաղաքում։ Նաոմին սենսացիոն տեսք ուներ մինչեւ հատակը հասնող ոսկոգույն զգեստով, որի ներքեւի մասում փետուրներ էին:

Սուպերմոդելը ողջ գիշեր լավ էր տրամադրված, հատկապես, երբ փոփ աստղ Ռոբին Թիքը նրա համար սերենադ երգեց:

NEWS.am STYLE-ը նաեւ որոշել է վերհիշել լեգենդար մոդելի ամենավառ կերպարներից մի քանիսը։

nnn1.jpg (77 KB)

nnn2.jpg (87 KB)

nnn3.jpg (76 KB)

nnn4.jpg (159 KB)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dave Benett Photographer (@davebenett)



© NEWS.am STYLE