Իրինա Շեյքը շարունակում է «թեժացնել» Կաննը

15:27   24 մայիսի, 2023

Իրինա Շեյքը շարունակում է թեժացնել Կաննը։ Սուպերմոդելը հանրությանն այս անգամ ներկայացել է թափանցիկ զգեստով, որի ներքո երեւում է նրա ներքնազգեստը՝ քիչ բան թողնելով հանդիսատեսի երեւակայությանը:

ше.jpg (95 KB)

Թխահեր գեղեցկուհին վստահորեն շրջել է Martinez հյուրանոցում մի հանդերձանքոց, որը բաղկացած է եղել սեւ կրծկալից և վարտիքից, սեւ ցանցավոր թիկնոցից, ինչպես նաեւ ձեռնոցներից եւ մինչեւ ծնկները հասնող զուգագուլպաներից: Նա իր ապշեցուցիչ տեսքը լրացրել է սեւ կոշիկներով, արեւային ակնոցներով, ադամանդե խոշոր վզնոցով եւ համապատասխան ականջօղերով:

ше1.jpg (80 KB)

ше2.jpg (91 KB)

Մոդելը, որը գայթակղիչ զարդերի ակնհայտ սիրահար է, իր սադրիչ տեսքն ամբողջացրել է 33 կարատանոց ադամանդե շղթայով։

ше3.jpg (111 KB)

Ավելի վաղ Շեյքն ուշադրություն էր գրավել Firebrand ֆիլմի պրեմիերային, երբ կարմիր գորգին հայտնվել էր  չափազանց բարակ տոպով եւ ցածր գոտկատեղով կաշվե մաքսի կիսաշրջազգեստով:

шей1.jpg (72 KB)



© NEWS.am STYLE